Ռուսաստանի տնտեսությունը կրճատվել է 5%-ով

1 Min Read

Ռուսաստանի տնտեսությունը սեպտեմբերին տարեկան կտրվածքով կրճատվել է 5%-ով։ Այս մասին  հինգշաբթի հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը։ Սա ավելի կտրուկ է` մեկ ամիս առաջ գրանցված 4%-ի համեմատ:

Արևմտյան պատժամիջոցները և պատերազմը հանգեցրին երկրում ռեցեսիայի, սակայն Մոսկվան շարունակում է պնդել, որ Արևմուտքը չի կարողացել ոչնչացնել ռուսական տնտեսությունը:

Այս տարվա սկզբին տնտեսագետները 2022 թվականին երկնիշ անկում էին կանխատեսում։ Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երկիրն այս տարի 2,9%-ով կրճատվելու ճանապարհին է, և որ սեպտեմբերի դանդաղումը պայմանավորված է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բարձր բազային էֆեկտով:

Ըստ վերլուծաբանների՝ մասնակի մոբիլիզացիան ևս կարող է հարվածել ռուսական տնտեսությանը՝ նվազեցնելով պահանջարկը, դուրս մղել աշխատողներին գործարաններից և քայքայել սպառողների վստահությունը:

Նախարարության տվյալներով՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսությունը կրճատվել է 4,4 %-ով՝ 2021 թվականի նույն եռամսյա ժամանակահատվածի համեմատ։

Կիսվեք այս հոդվածով