Բնակչության 68 %-ը չի կարող իրեն թույլ տալ անսպասելի ծախս կատարել՝ առանց պարտք վերցնելու․ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է աղքատ

2 Դեկտեմբերի, 2023
1 Min Read
Բնակչության 68 %-ը չի կարող իրեն թույլ տալ անսպասելի ծախս կատարել՝ առանց պարտք վերցնելու․ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է աղքատ

Հայաստանում 2022 թվականին աղքատ բնակչության թիվը թիվը նվազել է՝ 2021 թվականի 26,5 %-ի փոխարեն կազմելով 24,8 % նախորդ տարվա։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ 

Աղքատ բնակչության մեծ մասը՝ 22,5 %-ը ապրում են Երևանում, 15,6 %-ն Արմավիրի մարզում, իսկ 13,8 %-ը՝ Շիրակի մարզում։ Աղքատ բնակչության ամենափոքր մասը՝ 0,9 %-ը, Սյունիքի մարզում է։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝

  • Բնակչության 68 %-ը չի կարող իրեն թույլ տալ անսպասելի ծախս կատարել 45 հազար դրամի չափով առանց պարտք վերցնելու:
  • Բնակչության 41 %-ը չի կարողանում իրեն թույլ տալ տանը բավարար ջերմություն ապահովել:
  • 62 %-ը չի կարող իրեն թույլ տալ ավտոմեքենա:
  • 36 %-ը չի կարող ծախսել իր վրա շաբաթական փոքր գումար՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու:
  • 6 %-ը չի կարող իրեն թույլ տալ ժամանակին վճարել վարձակալության կամ հիփոթեքի գումարը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
1 Comment