Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (PIF) 2024 թվականին իր զուտ շահույթը կրճատել է 60%-ով, ցույց են տալիս հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները։
Reuters-, հղում անելով Լոնդոնի ֆոնդային բորսայում PIF-ի կողմից ներկայացված փաստաթղթերին, հայտնում է, որ անցյալ տարի PIF-ի զուտ շահույթը կազմել է 25.8 միլիարդ սաուդյան ռիալ (6.9 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա 64.4 միլիարդ ռիալի դիմաց։
Ֆոնդի կառավարման ներքո գտնվող ակտիվները անցյալ տարի աճել են 18%-ով՝ հասնելով 4.3 տրիլիոն ռիալի (1.15 տրիլիոն դոլար)։
PIF-ը ակտիվորեն ներդրումներ է կատարում աշխարհի տարբեր ընկերություններում, ինչպես նաև մշակում է խոշորածավալ նախագծեր Սաուդյան Արաբիայում՝ «Տեսլական 2030» ծրագրի շրջանակներում, որը ներառում է տեղական տնտեսության նավթի արդյունահանումից կախվածության նվազեցումը և զբոսաշրջության, տեխնոլոգիական ոլորտի և երկրի այլ ոլորտների զարգացումը։ Մասնավորապես, PIF-ը մասնակցում է Եգիպտոսի և Հորդանանի հետ սահմանին հատուկ արդյունաբերական և տեխնոլոգիական գոտու՝ NEOM-ի զարգացմանը։
Աբու Դաբիի առևտրային բանկի ավագ տնտեսագետ Մոնիկա Մալիկի խոսքով՝ հիմնադրամի գործունեության վրա կարող էր բացասաբար ազդել նման նախագծերի արժեքի աճը։ Ինչպես նշում է Reuters-ը, շահույթի անկման այլ պատճառներ կարող են լինել վարկերի մշտապես բարձր տոկոսադրույքները և գնաճը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում