Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) մտադիր է մինչև 2030 թվականը լիովին դադարեցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի գնումը։
Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով եվրոպական կառույցների աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ ատոմակայանների վառելիքի մատակարարման շղթաների վերակազմակերպումը կպահանջի 241 միլիարդ եվրոյի ներդրումներ։
Ներկայումս ԵՄ երկրներն արդեն սկսել են վերակողմնորոշվել Ղազախստանից, Կանադայից և Նիգերից ուրան գնելու ուղղությամբ։ Սակայն աշխարհում ուրանի յոթերորդ խոշորագույն արտադրող Նիգերում քաղաքական անկայունությունը հանգեցնում է վերջնական արտադրանքի գների բարձրացմանը՝ այն դարձնելով պակաս գրավիչ եվրոպացի սպառողների համար։
Օգտագործված միջուկային վառելիքի վերամշակումը նույնպես մնում է հիմնական խնդիրներից մեկը։ FT-ի աղբյուրների տվյալներով՝ Եվրամիությունը պետք է ստեղծի իր սեփական հեռացման համակարգը, որը կարող է մրցակցել ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ։ Սակայն, այս ոլորտում ներդրումները, ինչպես ընդգծում է հրատարակությունը, կարծես թե հետ են մնում։
Այս բոլոր միջոցառումները ձեռնարկվում են ԵՄ-ի կողմից միջուկային էներգիայի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին։ Ներկայումս համայնքում գործում է 101 միջուկային ռեակտոր, որոնցից 19-ը խորհրդային դարաշրջանի ռեակտորներ են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում