Մեր մի շարք վերլուծություններում անդրադարձ կատարեցինք Հարավային Կովկասում տիրող տնտեսական իրավիճակին`մասնավորապես, երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մի շարք առանցքային տնտեսական ցուցանիշներին։
Ներկայացնենք տնտեսության ստվերայնության աստիճանին վերաբերող ամենավերջին տվյալներին։ Նկատի ունենանք, որ ոչ ամբողջ տնտեսական գործունեությունն է հնարավոր լինում հաշվառել, իսկ այն հատվսծը, որը գտնվում է պետական հաշվառումից ու կարգավորումից դուրս, համարվում է ստվերային տնտեսություն։
Վերջինիս առկայությունն ինքնին վտանգավոր է, իսկ որոշակի ծավալների առկայության պարագայում լրջագույն խնդիրներ կարող են ստեղծվել տնտեսական անվտանգության տեսանկյունից։
Վիճակագրությունը փաստում է, որ առկա վերջին տվյալներով՝ 2023թ․ դրությամբ, ստվերում է գտնվում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 11%-ը։
Աշխարհի թիվ մեկ տնտեսության ՀՆԱ-ի 5%-ը կամ շուրջ $1․4 տրլն ստվերում է։
Աշխարհում ստվերային տնտեսության ամենաբարձր մակարդակով երկրների եռյակը կազմում են՝
- Սիերա Լիոնեն՝ ՀՆԱ-ի շուրջ 65%-ը,
- Նիգերը՝ ՀՆԱ-ի շուրջ 56%-ը,
- Նեպալը՝ ՀՆԱ-ի 51%-ը։
Տնտեսությունում ստվերի նվազագույն մակարդակով առաջատար 3 երկրներն են.
- ԱՄԷ-ն՝ ՀՆԱ-ի 2․1%-ը,
- Քաթարը՝ ՀՆԱ-ի 2․2%-ը,
- Բահրեյնը՝ ՀՆԱ-ի մոտ 3%-ը։
Հետաքրքիր է հասկանալ պատկերը մեր տարածաշրջանում․
Մեր տարածաշրջանում, վերջին տվյալների համաձայն, տնտեսության ստվերի մակարդակով առաջին հորիզոնականում է Հայաստանը` ՀՆԱ-ի շուրջ 22։
Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը` շուրջ 19% արդյունքով։ Իսկ Վրաստանը երրորդ հորիզոնականում է` մոտ 18% արդյունքով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում