Հայաստանի սուվերեն վարկանիշը 2025թ․ մարտին. Պատկերը` Հարավային Կովկասում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

 Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանի տերություններից յուրաքանչյուրն այսօր փորձում է իրավիճակը փոխել իր օգտին։ Այդուհանդերձ, եթե կնքվի հայ-ադրբեջանական «խաղաղության» պայմանագիրը, ապա հարավկովկասյան երեք հանրապետությունները կփորձեն համագործակցության նոր կառուցվածք մշակել, որտեղ փոխշահավետ կապեր կստեղծվեն ոչ միայն Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակի հետ, այլ նաև կդիտարկվեն հարաբերություններ աշխարհի մյուս տնտեսությունների մասնակցությամբ։

Համագործակցության նոր և ժամանակակից կառուցվածքի որոնման ճանապարհին առաջին հերթին ուշադրություն է դարձվում աշխարհում առկա դրական փորձին։ Այս առումով հետաքրքիր է Մերձբալթյան երկրների օրինակը։ Վերջինս գրավիչ է այն տեսանկյունից, որ երեք պետություններն էլ նախկին Խորհրդային միության անդամ-երկրներ են, որոնք տարիներ շարունակ պահպանվող և խորացող համագործակցության արդյունքում արձանագրել են բավականին զգալի արդյունքներ։ Այստեղ պետք է նշել, որ Մերձբալթյան երկրների փորձի կիրառությունն ամբողջովին հնարավոր չէ, քանի որ Հարավային Կովկասում պետությունները գործում են տարբեր տնտեսական հարթություններում, այն պարագայում, երբ մերձբալթյան երկրները Խորհրդային Միությունից անցում կատարեցին Եվրամիություն։


ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում


Այդուհանդերձ,  երեք Մերձբալթյան երկրների միջև տնտեսական կապերի խորացման բացակայության պարագայում հնարավոր չէր լինի ապահովել առավելագույն հնարավոր արդյունք։

Այս համատեքստում Մերձբալթյան երկրների տնտեսական համագործակցության փորձը կարելի է դիտարկել Հարավային Կովկասի եռյակի պարագայում։ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի հաջողությունների մասին է վկայում նաև այդ երկրների ունեցած վարկանիշը, որը պարերաբար ներկայացվում է հեղինակավոր վարկանշային գործակալությունների կողմից․

Ինչպես կարելի է նկատել, դեռևս 2025թ․ հունվարին Էստոնիային տրվել է A+ վարկանիշը, որի փոփոխության հավանականությունը շատ փոքր է գնահատվել։ 2024թ․ նոյեմբերին տրվել են Լատվիայի՝ A-,  և Լիտվայի՝ A վարկանիշները։

Այլ պատկեր է Հարավային Կովկասում։ Մասնավորապես, 2025թ․ մարտին Հայաստանին տրվել է Ba3 կամ BB- վարկանիշը։ Ընդ որում՝ Moody’s կանխատեսում է, որ Հայաստանի վարկանիշն ապագայում փոփոխության չի ենթարկվի, իսկ Standard & Poor’s գնահատականները հստակ պատասխան չեն տալիս։

Վրաստանի վարկանիշը ևս հրապարակվել է 2025թ․ մարտին և կազմել է Ba2՝ նվազման կանխատեսումով։

2025թ․ հունվարին Ադրբեջանին տրված վարկանիշը կազմել է BBB-՝ ապագայում նվազելու հավանականությամբ։

Փաստացի, Հարավային Կովկասում միայն Ադրբեջանի պարագայում են գնահատականները հուսադրող։

Հայաստանի և Վրաստանի դեպքում վարկանիշները բավականին ցածր են։


ԱՄՆ տնտեսության մասին Goldman Sachs-ի կանխատեսումները լավատեսական չեն


  • Ամփոփելով`կարող ենք փաստել, որ Մերձբալթյան բոլոր երկրներն ունեն բարձր վարկանիշ։ Վերջինս խոսում է այն մասին, որ այս երկրներում տնտեսության հնարավորություններն էապես բարձր են գնահատվում, ինչն իր հերթին ազդանշան է ներդրողներին, որպեսզի այս երկրներում գումարներ ներդնեն։
  • Ադրբեջանում իրավիճակը լավ է, սակայն, կան իրավիճակի վատթարացման կանխատեսումներ։ Հայաստանը և Վրաստանը դեռևս բավականին հետ են Մերձբալթյան երկրներից։
  • Այս համեմատությունները թույլ տվեցին որոշակիորեն հասկանալ, թե որտեղ է գտնվում Հարավային Կովկասը։ Այս երեք հանրապետություններից՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, կպահանջվի շուրջ 30 տարվա կայուն և անցնցում համակեցություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել ներդրողների նկատմամբ այնպիսի բարձր վստահություն, ինչպիսին առկա է Մերձբալթյան երկրների պարագայում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով