Եվրոպան խաչ է քաշում ռուսական գազի վրա․ Reuters

1 Min Read

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է ԵՄ ընկերություններին արգելել ռուսական բրածո վառելիքի մատակարարման նոր պայմանագրեր կնքել։

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։

Քննարկվող տարբերակների թվում են առևտրային միջոցառումներ, որոնք կսահմանափակեն եվրոպական ընկերությունների կողմից ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) սպոտային գնումները։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը փնտրում է իրավական եղանակներ, որպեսզի ընկերությունները կարողանան առանց տույժերի խզել ռուս մատակարարների հետ կնքված գործող պայմանագրերը։

Քանի որ ԵՄ մի շարք անդամ պետություններ դեմ են ռուսական գազի նկատմամբ պատժամիջոցներին, հանձնաժողովը փնտրում է այլընտրանքային գործիքներ՝ Եվրոպայի ռուսական էներգիայից հեռանալու գործընթացը արագացնելու համար։

Ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ճանապարհային քարտեզը նախատեսվում է ներկայացնել մայիսի 6-ին։ Փաստաթղթում պետք է ուրվագծվեն այնպիսի միջոցառումներ, որոնք Ռուսաստանին ավելի մեծ վնաս կպատճառեն, քան ԵՄ երկրներին, և որոնք էականորեն չեն ազդի Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա։

Պաշտոնյաները նաև հրաժարվեցին պատժամիջոցների փաթեթներում ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը ներառելու գաղափարից, քանի որ որոշ երկրներ սպառնացին արգելափակել նման միջոցառումները։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով