Եվրոպան գտել է միջոց՝ ԱՄՆ-ին ստիպելու չեղարկել մաքսատուրքերը

1 Min Read

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ի հետ ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, ԵՄ-ն կարող է լրացուցիչ հարկեր սահմանել ամերիկյան տեխնոլոգիական հսկաների, ինչպիսիք են Google-ը և Meta-ն, վրա։ Այս մասին հայտնել է Financial Times-ը։

Նոր հարկերը կարող են ազդել թվային գովազդից ստացված եկամուտների վրա, ինչը զգալի հարված կլինի խոշոր տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների համար։ Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Բրյուսելը ձգտում է հավասարակշռված համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ, բայց միաժամանակ մշակում է միջոցառումների մի շարք առևտրային հակամարտության սրման դեպքում։

Նա նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ի կողմից սկսված «գլոբալ առևտրային պատերազմը» հիմնարար կերպով փոխում է համաշխարհային առևտրի լանդշաֆտը և դառնում է «շրջադարձային կետ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»։

«Մենք չենք վերադառնա սովորական գործունեությանը», — ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նրա խոսքով՝ մինչև ապրիլի 2-ը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց նոր մաքսատուրքերի ներդրման մասին, Եվրահանձնաժողովը փորձել է բանակցություններ վարել, սակայն փոխըմբռնման չի հասել։ Կարճ ժամանակ անց ԵՄ-ն համաձայնության եկավ պատասխան միջոցառումների փաթեթի շուրջ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով