Անկումներ ՀՀ մշակող արդյունաբերությունում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Բավականին անհանգստացնող է իրավիճակը ՀՀ արդյունաբերությունում։ Արդեն մի քանի ամսվա վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ համախառն արտադրանքի ծավալները նվազում են։

Մասնավորապես, 2025թ․ հունվարին 2024թ․ հունվարի համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը կազմել է մոտ 11%: Հատկապես մտահոգիչ է մշակող արդյունաբերությունում անկումը, որը կազմել է շուրջ 16%։

Մշակող արդյունաբերության տարբեր ճյուղերում 2025թ․ հունվարին 2024թ․ հունվարի համեմատ արձանագրված զգալի անկումների և աճերի մասին կարող ենք տեղեկանալ ստորև․

Սկսենք աճերից։ Ամենամեծ աճը՝ մոտ 7 անգամ, դիտվել է ավտոտրանսպորտային միջոցների, կցանքների և կիսակցանքների արտադրության համախառն արտադրանքի ծավալներում, որի մասնաբաժինը մշակող արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալներում կազմում է 0․0001%։

Հաջորդ էական աճը՝ մոտ 6 անգամ,  դիտվել է համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության համախառն արտադրանքի ծավալներում, որոնց մասնաբաժինը մշակող արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալներում նույնպես մեծ չէ։

Երրորդ տեղում է ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալների աճը, որը կազմել է մոտ 94%:

Զգալի աճերի ցանկը եզրափակում է մանածագործական արտադրատեսակների արտադրության համախառն արտադրանքի ծավալների աճը՝ մոտ 42%։


Անկումներ` տնտեսական մի շարք առանցքային ցուցանիշների մասով. փետրվարը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ամենախոր անկումը՝ շուրջ 68%-ով, դիտվել է հիմնական մետաղների արտադրության համախառն արտադրանքի ծավալներում։ Վերջինիս մասնաբաժինը մշակող արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալներում կազմում է 17%։

Անկման բարձր մակարդակով՝ շուրջ 37%-ով,  երկրորդ տեղում են ոսկերչական արտադրատեսակների արտադրության համախառն արտադրանքի ծավալները։

Անկումների ցանկը եզրափակում է կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության ոլորտը, որտեղ 2025թ․ հունվարին 2024թ․ հունվարի համեմատ անկումը կազմել է շուրջ 18%։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով