ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ «հակաԹագավարակային» ՏՐԱՄՎԱՅՆԵՐԸ

1 Min Read

 «Ponti Design Studio» ընկերությունը ներկայացրել է ապագայի երկհարկանի էլեկտրական տրամվայի, ինչպես նաև նորագույն կայարանների նախագիծ, ըստ որի` դրանք թույլ են տալու մարդկանց իջնել երկու կողմերից։

Անվարորդ տրամվայը շահագործվելու է Հոնկոնգում։ Նախագծի յուրահատկություններից մեկն այն է, որ ուղևորները նստելու են դեմ-դիմաց, որը կարևոր է թագավարակի պայմաններում։

«Island» կոչվող այս անվարորդ էլեկտրական տրամվայների ստեղծման հիմնապատճառն այն է, որ թագավարկից հետո հոնկոնգցիներն այդքան էլ հաճույքով չեն երթևեկում հասարակական տրանսպորտի նախկին տարբերակներով։

Կիսվեք այս հոդվածով