Sukiya ռեստորանային ցանցի սեփականատեր Zensho Holdings-ի արժեթղթերի արժեքը նվազել է 7․1%-ով։
Արժեթղթերի գնի այս կտրուկ անկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Sukiya ռեստորաններից մեկում հաճախորդը նկատեց առնետ ապուրի մեջ։
Կստեղծվի բանկային նոր խոշոր ընկերություն
Արժեթղթերի գնի անկման գագթնակետում մեկ արժեթղթի արժեքը հաստատվել էր $52․96։ Ապա Sukiya-ի ներկայացուցիչները սկսել էին անցկացնել հետաքննություն` պարզելով, որ առնետն ապուրի մեջ է ընկել Ճապոնիայի Տոտտորի քաղաքի մասնաճյուղերից մեկում` ճաշատեսակներ պատրաստելու ժամանակ։ Անձնակազմը ճաշատեսակը մատուցելիս չի նկատել առնետին։
Sukiya ռեստորանային ցանցն ամբողջ Ճապոնիայում ունի մոտ 2000 մասնաճյուղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում