Կստեղծվի բանկային նոր խոշոր ընկերություն

1 Min Read

Ալաբամայի բանկերը հայտնել են միաձուլման մասին, ինչի արդյունքում ստեղծվում է $26 մլրդ  արժողությամբ նոր ընկերություն։

Ըստ տեղեկատվության՝ Renasant Bank-ի և The First-ի միաձուլումը ստացել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները պետական մարմինների կողմից:

Renasant-ի և The First-ի միավորման` $1․2 մլրդ  արժողությամբ գործարքը, որի մասին հայտարարվել էր անցյալ տարվա հոկտեմբերին, ակնկալվում է, որ կկնքվի 2025թ․ ապրիլի 1-ին:

Միսիսիպիում տեղակայված երկու բանկերը կստեղծեն նոր ընկերություն՝ մոտ $26 մլրդ ակտիվներով և ավելի քան 250 մասնաճյուղերով`ողջ հարավ-արևելքում: Ընկերության առաջին գործադիր տնօրեն Հոփի Քոուլն ասել է, որ այս միավորումը կստեղծի այնպիսի նոր հնարավորություններ, որոնց միայնակ հասնել չէր կարող նրանցից և ոչ մեկը:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով