Հայաստանը` գործազրկության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների շարքում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Գործազրկությունը տնտեսության «հիվանդություններից» է, որի բուժման համար ջանքեր են գործադրվում բազմաթիվ երկրներում.  դա համամարդկային նշանակության խնդիր է, որը զգալի հարված է հասցնում միլիոնավոր մարդկանց։

Այս խնդրի լուծումը պահանջում է թվայնացման գործընթացներին համապատասխան ժամանակակից մոտեցումներ։

Աշխատանքի միջազգային կազմակերպության կանխատեսումների համաձայն` աշխարհում գործազրկության մակարդակը կկազմի 4․9%. փաստորեն, մնալու է 2024թ․ նույն մակարդակին։

2025թ․ կանխատեսումները բացահայտում  են` որոնք են գործազրկության ամենաբարձր և ամենացածր մակարդակ ունեցող պետությունները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ գործազրկության ամենաբարձր ցուցանիշով երկրների տասնյակում են հայտնվել Վրաստանը և Հայաստանը`զբաղեցրելով ցուցակի 3 և 4-րդ հորիզոնականները։

Կանխատեսումները վկայում են, որ Հայաստանում գործազրկությունը 2025թ․ կկազմի 13․5%, իսկ Վրաստանում՝ 14․5%։

Առաջին հորիզոնականում է Սուդանը՝ 55․7%, իսկ երկրորդ հորիզոնականում՝ Հրվ․ Աֆրիկան 33․9% ցուցանիշներով։ Ցուցակը ավարտում է Ալբանիան՝ սպասվող 10․7% գործազրկության մակարդակով։


Ո՞ր ոլորտներում են գրանցվել ամենացածր և ամենաբարձր աշխատավարձերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Կանխատեսումները առանձնացնում են նաև ամենացածր գործազրկությամբ երկրները։ Այս դեպքում ցուցակը գլխավորում է Թայլանդը, որտեղ գործազրկության մակարդակը կազմելու է ընդամենը 1%։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Անդորրան՝ 1․6%, իսկ երրորդում`  Մակաոն՝ 1․8% ցուցանիշներով։


Երևանում կրճատված աշխատատեղերի թվաքանակն ավելացել է. Ինչ պատկեր է մայրաքաղաքում և մարզերում


Ամփոփելով` փաստենք, որ ավելին քան մտահոգիչ է այս պատկերը հատկապես այն պարագայում, երբ իշխանությունների պնդմամբ Հայաստանում վարվում է «չափազանց  արդյունավետ» տնտեսական քաղաքականություն։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով