2025 թվականի սկզբից Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն աճել է $7,8 մլրդ -ով։
Bloomberg-ի (Bloomberg Billionaires Index) տվյալների համաձայն ՝ Ռուսաստանում երկաթի հանքաքարի խոշորագույն արտադրողի՝ «Մետալոինվեստի» և «Մեգաֆոնի» սեփականատեր Ալիշեր Ուսմանովը վաստակել է $3,1 մլրդ՝ իր կարողությունը հասցնելով $16,3 մլրդ-ի: Ամենահարուստ ռուսաստանցին շարունակում է մնալ «Նորնիկելի» ղեկավար և հիմնական սեփականատերըերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը. կապիտալն աճել է $1,8 մլրդ-ով՝ կազմելով $29,6 մլրդ: Ցուցակի ռուսական հատվածում ամենամեծ կորուստները կրել է գործարար Միխայիլ Ֆրիդմանը, որի կարողությունը կրճատվել է $2,3 մլրդ-ով՝ հասնելով $12,5 մլրդ-ի։
Թրամփն ամբողջությամբ արգելափակել է ռուսական բանկերը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում