ՈԻԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Արաբաիսրայելական հակամարտությունն ունի չափազանց վաղեմի պատմություն: Մինչ օրս էլ արաբները և հրեաները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել: Շատ հաճախ փորձ է արվում զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Իսրայելի միջև, սակայն գտնում ենք, որ ներկայիս կարգավիճակով իրար ավելի մոտ են Լիբանանը և Հայաստանը: Մասնավորապես, Լիբանանը գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ, որը, ժամանակ առ ժամանակ, է՛լ ավելի է վատթարանում իսրայելական բանակի ներխուժումներից, իսկ Հայաստանում թշնամին մտել է երկրի սուվերեն տարածք և իրականացնում է իր քաղաքականությունը:

Վերադառնալով Մերձավոր Արևելք՝ կարող ենք նշել, որ Իսրայելը վերջապես հասավ իր նպատակին և ստիպեց Լիբանանին գնալ էական զիջումների.

Գծապատկեր 1. Իսրայել-Լիբանան ծովային սահմանները և դրանց վիճելի հատվածը

Խոսքը Գծապատկեր 1-ում պատկերված քարտեզի կարմիր եռանկյունու մասին է, որը հանդիսանում էր կռվախնձոր Լիբանանի և Իսրայելի միջև: Խնդիրն այն է, որ այստեղ են գտնվում մի շարք գազի հանքեր, որոնցում առկա են գազի հսկայական պաշարներ: Հավանաբար Իսրայելը Լիբանանին հստակ հասկացրել է, որ կան ինքնակամ Լիբանանը գնում է զիջումների, կամ հարցը կլուծվի ուժային ճանապարհով: Իրապես թուլացած Լիբանանը և արաբական աշխարհն իսրայելական այս սպառնալիքներին ոչնչով չեն կարող հակադրել: Այսպիսով, նոր ծովային սահմանազատման պայմաններում Իսրայելի տիրապետության տակ է անցնում Քարիշ խոշոր գազի հանքը, ինչպես նաև Քանա գազի հանքի մի փոքր մաս: Բացի այդ՝ Քանայի մյուս մասում գազ արդյուհանելու պարագայում Լիբանանն Իսրայելին պետք է հարկ վճարի: Հիշենք, որ տարիներ առաջ, երբ սահմանները դեռևս ճշգրտված չէին, ապա Իսրայելի փորձերը հանքի շահագործման մասով ենթարկվում էին «Հեզբոլլահ» իրանական շարժման ուժգին հթիռային հարձակման:

Արդյունքում կողմերն այս սահմանազատումից սպասում են հետևյալ օգուտները.

Գծապատկեր 2. Իսրայել-Լիբանան ծովային սահմանների ճշգրտման օգուտները տարբեր կետերից

Անշուշտ, բացարձակ շահած կողմը Իսրայելն է: Վերջինիս ներկայիս վարչապետը սահմանազատման գործընթացի հաջող ընթացքը մեծ հաղթանակ է որակել: Վարչապետի պնդմամբ այս հաղթանակը կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, տնտեսություն կբերի միլիարդավոր դոլարներ, իսկ երկրի հյուսիսային սահմաններում կհաստատվի կայունություն: Լիբանանի պարագայում ամեն ինչ հույսերի մակարդակում է: Ինչպես հայտնի է, երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ և հույս կա, որ Իսրայելի թույալտրած գազի հանքի շահագործումը տարիներ հետո, եթե բավարար գազ հայտնաբերվի, թույլ կտա բարելավել երկրի տնտեսական վիճակը: Բացի այդ, անընդհատ հարձակումներն Իսրայելի կողմից հնարավորություն կտան վերականգնել երկիրը: Այս գործարքից օգտվողների ցուցակում է Արևմուտքը, որը հույս ունի իսրայելական գազն արտահանել և դրանով իսկ կրճատել կախվածությունը ՌԴ-ից:

 

Share This Article
1 Comment