Կորպորացիաների ղեկավարները հոգնել են հեռահար աշխատանքից և զանգվածաբար ստիպում են աշխատակիցներին վերադառնալ գրասենյակներ, գրում է Fortune-ը։ Արդեն «հեռավար ազատությունից» հրաժարվել են JPMorgan, Amazon, Salesforce, Google և Meta։
Տնտեսական բլոգեր Քևին Դրամը առանձնացրել է չորս հիմնական պատճառ, թե ինչու ղեկավարները վերադառնում են հնգօրյա գրասենյակային աշխատանքին․
• Նորեկները դժվարությամբ են ադապտացվում – պրակտիկանտներն ավելի արագ են սովորում գրասենյակային միջավայրում։
• Արտադրողականությունը նվազում է – տնային պայմաններում շատ գայթակղություններ կան։
• Հաղորդակցությունը տուժում է – անվերջանալի Zoom հանդիպումները խանգարում են աշխատանքային ռիթմին։
• Վստահության խնդիր կա – ղեկավարները վստահ չեն, որ աշխատակիցները իսկապես աշխատում են, այլ ոչ թե TikTok են դիտում։