Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի զբոսաշրջության վիճակագրական տվյալները։ Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտները 2023-ի համեմատ աճել են 8.3%-ով՝ կազմելով 61 մլրդ 103 մլն 419.000 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրության նախարարությունը 2024-ի համար սահմանել էր 61 մլն զբոսաշրջիկի այց, բայց այդ թիվը գերազանցել է սահմանված ցուցանիշը՝ կազմելով 62.2 մլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում