ԲԱՅԴԵՆԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՄՆ—ում ՀՆԱՐԱՎՈՐ ՌԵՑԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տարիքով պայմանավորված, շատ հաճախ հայտնվում է անհարմար իրավիճակներում։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կատարած հայտարարություններին՝ կցանկանանք հատկապես հիշատակել տնտեսությանը վերաբերող մտքերը։

Մասնավորապես, ԱՄՆ նախագահն ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցներից մեկում նշում է, որ ինքը չի կարծում, թե ԱՄՆ-ում կարող է ռեցեսիա սկսվել, եթե նույնիսկ լինի էլ, ապա այն կլինի ոչ էական։

ՈՒշադրություն դարձնենք ԱՄՆ նախագահի այս հակասական հայտարարության վերջին հատվածին, որտեղ նշվում է, որ ռեցեսիան այդքան էլ էական չի լինելու։ Ընդհանրապես, այս արտահայտությունը տնտեսագիտության տեսանկյունից տարօրինակ է հնչում։ Մյուս կողմից ԱՄՆ-ի տնտեսական հետազոտությունների բյուրոն ռեցեսիան բնորոշում է որպես ընդհանուր գործարար ակտիվության զգալի անկում  մի քանի ամսվա ընթացքում։

ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականության մասին խոսում են տարբեր հարթակներից, սակայն երկրի նախագահը լավատես է։

Իսկ ի՞նչ են ասում համապատասխան ցուցանիշները։ Այս առումով դիտարկենք երեք կարևոր ցուցանիշ՝ սպառողների և գործարարների վստահությունը, ինչպես նաև գործարար ակտիվության համաթիվը ԱՄՆ-ում։ Առաջին հերթին դիտարկենք սպառողների վստահության վիճակը 2022թ.-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում.

Գծապատկեր 1. Սպառողների վստահության մակադրակը ԱՄՆ-ում 2022թ.-ի փետրվար-սեպտեմբեր ժամանակահատվածում

Ինչպես կարելի է նկատել գծապատկերից, սպառողների վստահության մակարդակը 2022թ-ի փետրվար-մայիս ամիսներին ունեցել է փոփոխական աճերի և անկումների դինամիկա։ Սակայն, 2022թ-ի հունիսին 50 բալ արձանագրված անկումից հետո երեք ամիս անընդմեջ նկատվում է աճի դինամիկա։

Բարդ է իրավիճակը գործարարների վստահության մասով.

Գծապատկեր 2. Գործարար վստահության մակարդակն ԱՄՆ-ում` 2022թ.-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում

Այս պարագայում դիտվում է հստակ նվազման միտում, որը բավականին անհանգստացնող իրավիճակ է։ Այսպես, եթե 2022թ-ի հունվարին ցուցանիշը 101,2 բալ էր, ապա 2022թ-ի օգոստոսին արդեն 99,81 բալ մակարդակում էր։

Անդրադառնանք նաև գործարար ակտիվության համաթվին.

Գծապատկեր 3. Գործարար ակտիվության համաթիվն ԱՄՆ-ում 2022թ.-ի` հունվար-օգոստոս ժամանակահատվածում

Այս ցուցանիշի մասով նկատվում է անկման միտում։ Ընդ որում՝ եթե ցուցանիշը փոքր է 50 բալից, ապա ասում են, որ գործարար ակտիվությունը  նվազման գոտում է։ Այս առումով 2022թ-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին դիտվում է գործարար ակտիվության անկում։

Վերը բերված վիճակագրական տվյալները փաստում են, որ ԱՄՆ-ի լայն շրջանակները սպասում են ԱՄՆ-ում ավելի կոնկրետ քաղաքականության իրականացման և այս համատեքստում ԱՄՆ նախագահի հայտարարությունները բավականին հիասթափեցնող են։

Share This Article