Որքան էլեկտրաէներգիա է արտադրվում ՀՀ-ում. ինչ ծավալներ է գրանցել կանաչ էներգետիկան

3 Min Read

Լուրեր են պտտվում, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ստեղծման հնարավորությունը: Սա լուրջ նորություն է, սակայն բավականին վտանգավոր նախաձեռնություն է: Հիշենք, որ ռուսական կողմը Հայաստանին մեղադրում է նրանում, որ հայկական տարածքում գործում են ամերիկյան բիոլաբորատորիաներ, որոնք, ըստ որոշ եզրակացությունների, ուղիղ կապ ունեն կենսաբանական զենքերի ստեղծման հետ:


Փոքրիկ միջուկային ռեակտորները


 Միջուկային ռեակտորների ստեղծումը Հայաստանում նոր սպառնալիք է, քանի որ միտված է թուլացնել ՀՀ-ի կախվածությունը ռուսական էներգետիկ լծակներից:

Ընդհանուր առմամբ հայ հասարակությունը լուրջ կասկածներ ունի գործող ատոմակայանի հարցում: Մասնավորապես, հանրության շրջանում կան անհանգստություններ՝ կապված առողջական տարբեր խնդիրների շուրջ, որոնց պատճառը կարող է լինել ատոմակայանը՝ չնայած այս կասկածները տարբեր առիթներով փարատվում են պատկան մարմինների կողմից:

Հայաստանի ներկայիս էներգետիկ համակարգը բաղկացած է մի շարք կարևոր օղակներից, որոնց մեջ սկսել են ավելի արագ տեմպերով ներառվել արևային և հողմային էներգետիկան.

Գծապատկեր 1.  Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների կառուցվածքը 2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ

2023թ-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում  արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են 2,416.5 մլն.կՎտ. ժամ: Վերջինս 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2%-ով։ Արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներում գերակշռում են ՋԷԿ-երը, ՀԱԷԿ-ը և ՀԷԿ-երը, որոնք ապահովել են արտադրված էլեկտրաէներգիայի համապատասխանաբար 46%-ը, 39%-ը և 12%-ը։

Ուշադրություն դարձրեք, որ ՀԱԷԿ-ը կամ ատոմակայանը 2023թ-ի առաջին եռամսյակում արտադրել է 939,2 մլն.կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ Այս ծավալները 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 1,6%-ով։ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության աճ արձանագրվել է միայն ատոմակայանի պարագայում, իսկ մյուս ուղղություններով էլեկտրաէներգիայի արտադրության անկումներ են։

Արտադրված էլեկտրաէներգիան ոչ միայն կիրառվում է ներքին սպառման համար, այլ նաև արտահանվում է, ինչպես նաև ներմուծում ենք որոշակի ծավալներով էլեկտրաէներգիա․

Գծապատկեր 2․ Էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում

2023թ-ի առաջին եռամսյակում Հայաստանն արտահանել է 404,6 մլն.կՎտ. ժամ և ներմուծել՝ 2,2 մլն.կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ արտահանման ծավալները նվազել են մոտ 11%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ 83%-ով։

 


Մեծածավալ ներդրումներ՝ վնասակար արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու համար


☑️Եզրափակելով վերլուծությունը, կարող ենք արձանագրել ատոմակայանի մեծ դերակատարությունը ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Սա ևս մեկ մարտահրավեր է Հայաստանի համար, որի համար շատ ավելի նպատակահարմար կլիներ արագ տեմպերով զարգացնել այլընտրանքային էներգետիկան՝ նվազեցնելով կախվածությունը ատոմակայնի կողմից արտադրված էլեկտրաէներգիայից։ Սա կարևոր է ՀՀ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։

 


Վերականգնվող էներգետիկան վերելք է ապրում


 

TAGGED:
Share This Article
1390 Comments