Բոլոր սարքավորումները` մեկ հարթակում. Leasing EXPO 2024. Ապրիլի 12-14-ը «Մերիդիան» համալիրի ներսն ու դուրսը կվերածվեն գործարար միջավայրի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Շինարարություն, էներգետիկա, տրանսպորտ․ այս ցանկին այս տարի կավելանան նաև ագրովերամշակման, բժշկական սարքավորումների, օդափոխության ու ջրատաքացման համակարգերի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններ․ Leasing EXPO-ն արդեն երկրորդ անգամ կամուրջ կդառնա բիզնեսմենի ու հաճախորդի միջև։ Ապրիլի 12-14-ը՝ երեք օր շարունակ, Երևանի ամենամեծ ցուցահանդեսային «Մերիդիան» համալիրի ներսն ու դուրսը կվերածվեն գործարար միջավայրի։

Իսկ մինչ այդ՝ հանդիպում՝ կիսվելու նախորդ տարվա հաջողություններով։ Leasing EXPO-ի կազմակերպիչներն ուզում են նպաստել ոչ միայն լիզինգի՝ որպես ֆինանսական գործիքի հանրահռչակմանը, այլև օգնել գործարարին՝ թարմացնելու իր սարքավորումներն ու առանց ավելորդ ռիսկերի ձեռք բերել տեխնիկական նոր միջոցներ։

Big Projectsի մարքեթինգի և հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանի խոսքով՝ առաջին Leasing EXPO-ն օգնել է հատկապես գյուղատնտեսական բիզնես ունեցող ընկերություններին։ Այս տարի ակնկալում են ավելի քան 100 ընկերության մասնակցություն։

Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան ցուցահանդեսի համակազմակերպիչն է։ Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նկատում է՝ եթե 15 տարի առաջ գործարարների բառապաշարում «լիզինգ» բառը տեղ չուներ, այսօր պատկերը փոխվել է։

Բիզնեսի մարդիկ արդեն գիտեն՝ երբ, ինչ գործիքներով իրենց բիզնեսն առաջ տանել։ Leasing EXPO-ի միջոցով իրենք փորձել են մեկտեղել հիմնական միջոցների մատակարար ընկերություններին, ֆինանսական կառույցներին ու վերջնական օգտագործողներին։ Բազիկյանն ասում է՝ իրենց հաջողվել է, դա է վկայում էքսպոյի մասնակցության այս տարվա հայտերի քանակը։ 

Big Projects-ը վերջին տարիներին ցուցահանդեսների կազմակերպման մշակույթ է փոխել, կապող օղակ դարձել  բիզնեսի ու հաճախորդի միջև։ Ընկերությունը տարիներ շարունակ ուսումնասիրել է նաև ցուցահանդեսների կազմակերպման միջազգային փորձը, տեղայնացրել որոշ առանձնահատկություններ, օգնել հայ գործարարներին՝ ավելի շահավետ դարձնել բիզնեսը ու գրանցել ֆինանսական հաջողություններ։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Share This Article