Ռուս-ուկրաինական պատերազմը մեծ հարված հասցրեց ՌԴ-ի և Արևմուտքի խոշոր ավտոարտադրողների հարաբերություններին:
Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելուց անմիջապես հետո համաշխարհային այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Audi-ին, BMW-ն, Ferrari-ն, Honda-ն, Mercedes-Benz-ը, Nissan-ը, Kia-ն և շատ այլ համաշխարհային ավտոարտադրողներ, լքեցին ռուսական շուկան: Անշուշտ այս քայլը նշանակում է տեխնոլոգիաների արտահոսք, որը էապես կվնասի ՌԴ մեքենաշինությանը:
Այս համատեքստում տեղի է ունենում խոշոր ավտոարտադրողների՝ Ռուսաստանում ունեցած արտադրության և հարակից ընկերությունների գույքի փոխանցում այլ սեփականատերերի:
Մասնավորապես, Nissan ընկերությանը պատկանող գործարանը դառնում է պետության սեփականություն: Գործարքը ենթադրում է Nissan-ի՝ Ռուսաստանում ունեցած ակտիվների 100%-ի փոխանցում NAMI (automotive institute)-ին: ՌԴ-ում Nissan մակնիշի ավտոմեքենաների սպասարկումը և ավտոմասերի մատակարարումն իրականացնելու է «АвтоВАЗ»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում