Նավթի գինն իջնում է

0 Min Read

 ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի ինագուրացիայից հետո նավթի գինն իջնում է:

Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 80 դոլար, ինչը 0,15 դոլարով (0,19 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Երկուշաբթի այս պայմանագրերը նվազել են 0,64 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 80,15 դոլար։

WTI նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,73 դոլարով (0,94 տոկոս)՝ մեկ բարելը 76,66 դոլար։ Տոնի (Մարտին Լյութեր Քինգի օրվա) կապակցությամբ երեքշաբթի WTI-ի խոշոր առեւտուր չի եղել:

Կիսվեք այս հոդվածով