Տարաձայնություն՝ Շոլցի և արտգործնախարարի միջև Ուկրաինային օգնություն տրամադրելու թեմայով

1 Min Read

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը, որի ժամանակ Շոլցն արգելափակել է Ուկրաինայի օգնության նոր փաթեթը, գրում է գերմանական Bild պարբերականը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Բերբոքի եւ Շոլցի միջև տարաձայնության պատճառը 3 մլրդ եվրոյի օգնության փաթեթն էր, որի ընդունման հարցը պնդել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Բերբոքը հրապարակայնորեն քննադատել է կանցլերի վետոն։

Նոյեմբերի սկզբին Շոլցն ինքը մեղադրել էր Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Քրիստոֆեր Լինդներին Ուկրաինային խիստ անհրաժեշտ միջոցներն արգելափակելու մեջ, բայց այս անգամ ինքն է արգելափակել այդ փաթեթը

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով