Թույլ ներդրումները և կլիմայի փոփոխությունը սպառնում են զարգացող տնտեսությունների աճին:
Ակնկալվում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ զարգացող տնտեսությունները կգրանցեն 2000 թվականից ի վեր երկարաժամկետ աճի ամենաթույլ հեռանկարը, EuroNews-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտարարել է Համաշխարհային բանկը։
Համաշխարհային բանկի վերջին զեկույցում ասվում է, որ այս տարածքներում աճը կպահպանվի կայուն՝ մոտ 4 տոկոսով առաջիկա երկու տարվա ընթացքում:
Համեմատած գլոբալ աճի հետ, որը կանխատեսվում էր 2,7% և՛ 2025, և՛ 2026 թվականներին, զարգացող երկրները կարծես թե գերակատարում են:
Չնայած դրան՝ նրանց առաջընթացը դեռ դանդաղում է, երբ համեմատվում է աճի սեփական պատմական մակարդակների հետ:
2000-ից 2010 թվականներին Համաշխարհային բանկը նշել էր, որ զարգացող տնտեսություններն աճել են ամենաարագ տեմպերով 1970-ականներից ի վեր:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դեպի զարգացող տնտեսություններ՝ որպես ՀՆԱ-ի մասնաբաժին, այժմ մոտ է 2000-ականների սկզբի մակարդակի կեսին, հայտնում են Համաշխարհային բանկից:
EuroNews-ի փոխանցմամբ, ըստ Համաշխարհային բանկի, հաշվի առնելով նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մոտալուտ ժամանումը Սպիտակ տուն, հավանական է, որ միջազգային առևտրային լարվածությունը կաճի առաջիկա տարիներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում