Որքանո՞վ է աճել փողի զանգվածը ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Տնտեսության բնականոն աշխատանքի համար կենսական նշանակություն ունի փողի շրջանառությունը, որի հնարավոր խաթարումները լուրջ ճգնաժամ կարող են առաջացնել տնտեսությունում. հետևանքներն ավելի ծանր կլինեն թե՛ տնային տնտեսությունների, թե՛ բիզնեսի, և թե՛ պետության համար։ Հնարավոր խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել փողի զանգվածը։

Հայաստանում փողի զանգվածի ծավալների  և փողի բազմարկչի դինամիկային կարող ենք ծանոթանալ ստորև․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2024թ-ի նոյեմբերին մարտի համեմատ փողի զանգվածն աճել  է ֏0․6 տրլն-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ ֏0․2 տրլն-ով՝ կազմելով ֏5․7 տրլն դրամ։

2024թ. նոյեմբերի վերջին փողի ընդհանուր զանգվածում առավելագույն մասնաբաժին ունեցել են արտարժույթով ավանդների ծավալները՝ 33%։

Երկրորդ հորիզոնականում են ժամկետային ավանդները (դրամով)` 30% մասնաբաժնով։

Նվազագույն մասնաբաժիններ ունեն բանկային համակարգից դուրս կանխիկ դրամը՝ 14%, և ցպահանջ ավանդները (դրամով)` 23%։ 



2024թ. մարտի վերջին փողի բազմարկիչը 2․92 մակարդակում էր, իսկ արդեն օգոստոսի վերջին` 3․37 մակարդակում՝ աճելով 15%-ով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով