Կտրուկ շրջադարձ դեպի Եվրամիություն. Որո՞նք են ՀՀ հիմնական առևտրային գործընկեր-երկրները. տեսանյութ

2 Min Read

Ինչպես տեղեկացանք, Հայաստանը որոշել է փոխել իր քաղաքական և տնտեսական վեկտորը` նախապատվությունը տալով Եվրամիությանը։ Այս քայլը չի ընդունվել Ռուսաստանում, իսկ ՀՀ քաղաքացիները միանշանակ կողմ չեն արտահայտվում։

Հատկապես մտահոգիչ է այն հարցը, թե ինչ կանեն Հայաստանի իշխանություններն այն պարագայում, երբ Ռուսաստանն իր կամքով ժամկետից շուտ խզի բոլոր տնտեսական և ռազմական հարաբերությունները Հայաստանի հետ։

Մի աշխարահաքաղաքական իրավիճակում, երբ այլևս միանշանակ չեն ընդունվում երկրների պետական սահմանները, երբ նույնիսկ ԱՄՆ-ն տարածքային պահանջներ է ներկայացնում Պանամային, Դանիային, Կանադային և Մեքսիկային, արդյո՞ք եվրոիտեգրացիոն երազանքներին հասնելու ձգտումը ճակատագրական չի կարող լինել Հայաստանի համար։

Ինչպես Արցախի կորստի պարագայում, այնպես էլ նոր հնարավոր ճգնաժամի դեպքում, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները չունեն գործողությունների հստակ հայեցակարգ։

Բավական է դիտարկել միայն մեկ ցուցանիշ, որպեսզի հասկանալի դառնա, որ Հայաստանը չի կարող շատ արագ անցում կատարել մի աշխարհաքաղաքական միջավայրից մյուսին․

Դեռևս 2023թ․ վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ արտաքին առևտրում՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալներում առաջատար է Ռուսաստանը, որի մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար մոտ 41% և 34%։

Հայաստանի արտահանման ծավալներում 2023թ․ երկրորդ հորիզոնականում է հայտնվել ԱՄէ-ն` 26% մասնաբաժնով։ Ներմուծման ծավալներում երկրորդ տեղում է Չինաստանը՝ մոտ 13% մասնաբաժնով։

ՀՀ արտահանման ծավալներում 3-րդ տեղում է հայտնվել Հոնկոնգը՝ մոտ 8% մասնաբաժնով, իսկ ներմուծման ծավալներում՝ Վիետնամը մոտ 6% մասնաբաժնով։ ՀՀ արտահանման և ներմուծման ծավալներում զգալի մասնաբաժին ունեցող պետությունների ցանկի 10-րդ հորիզոնականում են հայտնվել համապատասխանաբար Ղազախստանը՝ 0․9%, և Ֆրանսիան՝ 1․3% մասնաբաժիններով։


Հայաստանը «Տիտանիկի» տոմս է գնում․ ռուս պաշտոնյան՝ Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով