Հայաստանը «Տիտանիկի» տոմս է գնում․ ռուս պաշտոնյան՝ Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին

2 Min Read

Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության միջև, այս երկու կազմակերպություններն «անհամատեղելի» են՝ հաշվի առնելով իրենց տարածքում ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառությունը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն: Հնարավոր չէ պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի կմիավորվեն: Հետևաբար, օրենքի նախագիծը «Գործընթացի մեկնարկի մասին», Հայաստանի Հանրապետությունում դիտարկվող «Եվրամիությանն անդամակցելը» դնում է ընտրության առաջ»,- ասաց նա։

Փոխվարչապետի խոսքով `եթե այս օրինագիծը մշակողները լիովին ազնիվ լինեին թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ ԵԱՏՄ այլ երկրների հետ, ապա նախագիծը կարող էին անմիջապես լրացնել այն հոդվածով, որտեղ կասվի․ այս օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դադարեցնում է անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

ՌԴ Փոխվարչապետը նշել է, որ եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, մի կողմից կթանկանան էներգակիրները, պարենային ապրանքները, մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով։


Անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ. Պեսկովը` Հայաստանի մասին


«Այսպիսով, հասարակ մարդիկ կկորցնեն իրենց եկամուտը, աշխատանքը և առաջին անհրաժեշտության ապրանքների համար կվճարեն ավելի շատ։ Դրա դիմաց, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ, իսկ Հայաստանը կստանա հայաթափում: Այժմ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին արտոնություն է»,-

նշել է Օվերչուկը՝ ԵՄ-ին անդամակցելը համեմատելով «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ՝ հաշվի առնելով կազմակերպության տնտեսական և սոցիալական խնդիրները։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ ԵՄ-ին անդամակցելու որոշումը պետք է կայացվի համապետական ​​հանրաքվեի միջոցով, կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով