ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք շարունակվո՞ւմ են Սնուփ Դոգի համերգի կայացման վերաբերյալ բանակցությունները, և եթե համերգը չկայանա, գումարն արդյոք վերադարձվելո՞ւ է պետբյուջե:
«Գիտեմ, որ նրանք (կազմակերպությունը- խմբ.) ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները, այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Կառավարությունը 2 միլիարդ 318 միլիոն դրամ էր հատկացրել աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում:
Սնուփ Դոգի համերգի վերաբերյալ վարույթի ժամկետը երկարաձգվել է. մանրամասներ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում