ՂՐԻՄԻ ԿԱՄ ԿԵՐՉԻ ԿԱՄՐՋԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է: Այս եղբայրասպանությունն էլ ավելի խորացավ, երբ ուկրաինան կիսաանհաջող փորձ կատարեց` ռազմավարական նշանակություն ունեցող Ղրիմի կամ Կերչի կամուրջը պայթեցնելով: Իրականում ռուսական կողմն այդքան կորուստներ չունեցավ, սակայն պատասխան հրթիռակոծություններով տուժեց Ուկրաինայի ողջ տարածքը: Արդյունքում արձանագրվել են զոհեր, վիրավորներ և կարևորագույն ենթակառուցվածքների ծանր վնասներ: Այս ամենի հետեանքով բազմաթիվ նշանակալի կազմակերպություններ դադարեցրել են աշխատանքները, և ընդհատվել է Ուկրաինայից Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանումը:

Հրթիռային փոխադարձ հարվածները դեռևս շարունակվում են և հույս ունենք, որ, վերջիվերջո, կգտնվի մի միջնորդ, որը կկարողանա երկու կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ կանխելով Երրորդ աշխարհամարտը:

Մինչ այդ նկատենք, որ Ղրիմի կամ Կերչի կամուրջի նշանակությունը ՌԴ-ի համար չափազանց մեծ է.

Գծապատկեր 1. Ղրիմի կամ Կերչի կամրջի երկարությունը և կառուցման արժեքը

227 մ երկարությամբ կամուրջն արժեցել է մոտ $ 4 մլրդ: Խոստովանենք, որ կամուրջը կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Փաստացի այն  համարվում է Ղրիմը և ՌԴ մյուս տարածքներն իրար կապող ամենահարմար երթուղին: Իհարկե, հնարավոր է, որ կամրջի հնարավորությունները օգտագործվեն ոչ միայն քաղաքացիական, այլ նաև ռազմական նպատակներով։

Այդուհանդերձ, Ղրիմի կամուրջն ունի կարևոր տնտեսական նշանակություն.

Գծապատկեր 2. Ղրիմի կամ Կերչի կամրջի 5 տնտեսական ազդեցությունները

Նկատենք, որ կամրջի առկայությունը նպաստել է նոր ռեգիոնի և ՌԴ մյուս շրջանների միջև բեռնափոխադրումների աճին: Բացվել են հնարավորություններ զբոսաշրջության տեսանկյունից: Բազմաթիվ զբոսաշրջիկներ հնարավորություն են ստացել ավելի հարմար եղանակով այցելել Ղրիմ: Մյուս կարևոր տնտեսական ազդեցությունը պայմանավորված է հենց Ղրիմում նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հնարավորության հետ: Կան նշաններ, որ Ղրիմում ակտիվացել է անշարժ գույքի շուկան: Եվ վերջապես, կամուրջն ընդլայնում է Ղրիմում նեդրումների ներգրավման հնարավորությունները։

Share This Article