Թերսնվածների և ճարպակալվածների հարաբերակցությունն աշխարհում․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 11-ին աշխարհը նշում է ճարպակալման դեմ պայքարի օրը: Ընդհանրապես նման օրվա առկայությունն արդեն սարսափելի է: Պատահական չէ, որ շատ հաճախ ասում են, որ մարդկությունը շարունակ պարտվում է մեղքին: Այս իրավիճակն ամենուրեք է և դրա հետևանքները բոլորս ենք զգում: Վերջիվերջո, աշխարհը նորից մոտեցել է ինքավերացման ինչ-որ սահամանագծի: Ճարպակալման խնդիրներով մարդկանց թվաքանակն աճում է սարսափելի արագ տեմպերով: Մյուս կողմից, Երկիր մոլորակի բնակչության զգալի մասն էլ տանջվում է սովից, թերսնումից: Համաշխարհային տնտեսությունն ընդհանրապես չի զբաղվում այդ անհավասարակշռության հիմնախնդիրը լուծելով։ Մարդկության անգործության արդյունքում իրավիճակը սրվում է և ստիպում մարդկանց վճարել է’լ ավելի բարձր գին:

2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի դրությամբ սովածների և ճարպակալվածների թվաքանակն արձանագրել է հետևյալ արդյունքները.

Գծապատկեր 1. Սովածների և ճարպակալվածների թվաքանակը` 2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի դրությամբ

Աշխարհում թերսնվածների թվաքանակը կազմում է 864,326,727 մարդ, իսկ ավելորդ քաշով մարդկանց թվաքանակը՝ 1,734,086,107 մարդ: Փաստացի ստացվում է, որ ավելորդ քաշով մարդկանց թվաքանակը գերազանցել է թերսնվածների թվաքանակին մոտ 870 մլն մարդով:

Թերսնման հետևանքով, ցավոք, աշխարհի տարբեր անկյուններում արձանագրվում են մահեր: Մասնավորապես, 2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի առավոտյան սովից մահացածների թվաքանակը կազմում էր 12,540 մարդ: Որկրամոլության խորացման արդյունքում ավելորդ քաշը վերածվում է ճարպաալման: Ճարպակալվածների թվաքանակն աշխարհում կազմում է 819,586,534 մարդ:

Ավելորդ քաշը և ճարպակալությունը ժամանակի ընթացքում սկսում են ազդել մարդու կյանքի որակի վրա.

Գծապատկեր 2. Ավելորդ քաշի և ճարպակալման դեմ պայքարի գինը` 2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի դրությամբ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ամերիկացիներն ավելորդ քաշի նվազեցման ծրագրերի վրա ծախսում են մոտ $ 78 մլն: Ճարպակալման արդյունքում սրվում են առկա հիվանդությունները և առաջանում են նորերը: Ճարպակալման հետևանքները վերացնելու նպատակով ամերիկացիները ծախսում են մոտ $ 260:

Share This Article
1 Comment