Վերջին տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի տնտեսության աճը դանդաղում է։
Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցի համաձայն՝ 2024 թվականին համաշխարհային տնտեսական աճը կանխատեսվում է 2.4%, ինչը երրորդ տարին անընդմեջ դանդաղում է։
Տնտեսական աճի դանդաղման հիմնական գործոններից են համաշխարհային առևտրի լճացումը, վարկավորման պայմանների խստացումը և աշխարհաքաղաքական լարվածության բարձրացումը։
Այս գործոնները կարող են առաջացնել նոր սպառնալիքներ համաշխարհային տնտեսության համար մոտ ապագայում։ ԱՄՆ-ի տնտեսության աճի դանդաղումը կարող է ազդել նաև Հայաստանի վրա՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության փոխկապակցվածությունը։
Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը նույնպես կդանդաղի՝ 2023 թվականին կազմելով 7.1%, 2024-ին՝ 4.7%, իսկ 2025-ին՝ 4.5%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում