Չինական մի շարք բանկեր դադարեցրել են ՌԴ-ից յուանով վճարումներ ընդունել

1 Min Read

Չինական ֆինանսական կառույցները խստացնում են պահանջները՝ կապված ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի հետ։ Չինական որոշ բանկեր վերադարձնում են Ռուսաստանից ստացված յուանով վճարումները։ 

Չինական մի քանի բանկեր դադարեցրել են Ռուսաստանից յուանով վճարումներ ընդունել, նրանց հաճախորդներն սկսել են համապատասխան ծանուցումներ ստանալ, իսկ բանկերը վերադարձնում են գործարքների արդյունքում ստացված գումարները։ Այս մասին «Известия»-ին ասել է First Group ընկերության ղեկավար Ալեքսեյ Պորոշինը։

Այդ բանկերի թվում են Ping An Bank-ը և Bank of Ningbo-ն, որոնք կապիտալիզացիայի առումով զբաղեցնում են 13-րդ և 15-րդ տեղերը, ինչպես նաև Great Wall West China, Dongguan Rural Commercial, China Guangfa, Kunshan Rural Commercial, Shenzhen Rural Commercial և China Zheshang բանկերը:

Նախկինում հայտնի էր, որ չինական շատ բանկեր դադարեցրել են Ռուսաստանից դոլարային փոխանցումներ ընդունելը, սակայն ազգային արժույթներով գործարքները շարունակվում էին։

Share This Article