Tesla-ն առաջին էլեկտրական բեռնատարը կթողարկի 2022 թվականին

1 Min Read

Գործադիր տնօրեն Իլոն Մասկի հայտարարության համաձայն՝ Tesla-ն սկսել է իր Semi էլեկտրական բեռնատարի արտադրությունը։ Ընկերությունը պլանավորում է Pepsi-ի պատվերի առաջին խմբաքանակն առաքել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ 2017 թվականին իր բացումից ի վեր, ընկերությունը Semi-ն անվանում է «բեռնափոխադրումների ապագա» և խոստանում ամբողջովին նոր էլեկտրամոբիլ:

Tesla Semi-ն հագեցած է երեք անկախ շարժիչներով: Ընկերությունը խոստանում է, որ Semi-ն կկարողանա է 0-ից մինչև 96 կմ/ժ արագություն զարգացնել 20 վայրկյանում, նույնիսկ երբ «ամբողջովին բեռնված է» և պահպանել «նույն արագությունը, ցանկացած մայրուղու վրա, նույնիսկ կտրուկ վերելքի ժամանակ»: Tesla-ն նաև խոստանում է, որ էլեկտրամոբիլի մարտկոցը հնարավոր կլինի լիցքավորել մինչև 70 % ընդամենը 30 րոպեում:

Հիշեցնենք, որ ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունը 100 էլեկտրամոբիլ էր պատվիրել 2017 թվականի դեկտեմբերին՝ ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Tesla-ն առաջին անգամ ներկայացրեց իր նոր ստեղծագործությունն աշխարհին:

 

 

 

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն