ԱԺ–ն հաստատեց Սյունիքում թունել կառուցելու համար նախատեսված 200 մլն դոլարանոց վարկը

0 Min Read

ՀՀ Ազգային ժողովն 64 կողմ, 27 դեմ, 1 ձեռնպահ ձայներով այսօր վավերացրեց կառավարության ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև ներդրումային վարկի մասին համաձայնագիրը։

Ըստ այդ համաձայնագրի` հիմնադրամը ՀՀ կառավարությանը 200 մլն դոլար վարկ կտա Սյունիքի մարզում ավտոմոբիլային թունել կառուցելու համար:

8,6 կմ երկարությամբ թունելը կդառնա Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարևոր տարրը, որը ՀՀ սահմանները կկապի Իրանի և Վրաստանի հետ:

Կիսվեք այս հոդվածով