Սամվել Մարտիրոսյանը կրկին ահազանգում է խաբեության դեպքերի մասին

1 Min Read

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կրկին ահազանգում է խաբեության դեպքերի մասին։

Նա ֆեյսբուքի էջում գրել է, որ վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են ներդրել ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։

«Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։ Եվս 246 անգամ հորդորում եմ և մորդորում՝ չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։ Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»,- գրել է նա։

Share This Article