ՀՀ-ին կտրամադրվի 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ

1 Min Read

««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրի իրականացման համար:  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է, որ  Ենթածրագիր 2-ի հիմանական նպատակն է խորացնել Հայաստանի ֆինանսական շուկաները եւ ուժեղացնել երկրի ֆիսկալ կառավարումը եւ կայունությունը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ:

Ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավել շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը՝ ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ եւ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաեւ ամրապնդելով կառավարումը:

Օրենքի նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

Կիսվեք այս հոդվածով