Լուկաշենկոն դեմ է գնաճին․ Բելառուսում թանկացումների արգելք է մտցվել

1 Min Read

Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է Բելառուսում անհապաղ թանկացումների արգելք մտցնել։ Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը կառավարության տնտեսական բլոկի հետ հանդիպմանը։ Փոխանցում է Euronews-ը։

«Հոկտեմբերի 6-ից արգելվում է ցանկացած թանկացում, արգելվում է, այսօրվանից, ոչ թե վաղվանից, այլ այսօրվանից, որպեսզի մի գիշերում չթանկանան»,-ասել է Լուկաշենկոն։

Հանդիպմանը նշվել է, որ այս տարվա ութ ամիսների ընթացքում Բելառուսում գնաճը կազմել է 13,8 %, իսկ ընդհանուր առմամբ տարվա համար կառավարությունը նախատեսում է հասնել 19 % մակարդակի։ Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները ակնկալում էին 2022 թվականին գների աճը պահել 6 %-ի մակարդակում։ 2021 թվականին գնաճը կազմել է 9,97 %։

Share This Article