Ozon մարկետփլեյսը դեկտեմբերի 27-ին բաժնետերերի քվեարկությանը ներկայացրել է ընկերության՝ Կիպրոսից Ռուսաստան վերադոմիկացիայի հարցը(редомициляции компании): Այս մասին ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բաժնետերերի ժողովում նրանք կքննարկեն Ozon-ի գրանցումը Կալինինգրադի մարզի Օկտյաբրսկի կղզում հատուկ վարչական շրջանում՝ հանրային բաժնետիրական ընկերության (MKPAO Ozon) միջազգային ընկերության տեսքով:
Բացի այդ, մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում Ozon-ը մանրազնին վերլուծել է տարբեր տարբերակներ՝ ներկայիս աշխարհաքաղաքական, կարգավորող և տնտեսական պայմաններում երկարաժամկետ հեռանկարում ընկերության կայուն զարգացումն ապահովելու համար:
Նախկինում Forbes ամսագիրը Ozon-ը ներառել էր ռուսական ամենաանշահավետ ընկերությունների եռյակում։ 2023 թվականի վերջին շուկայի զուտ վնասը, համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS) կազմել է 42,7 միլիարդ ռուբլի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում