Դավթաշենում 5 շենքի համար նոր կոյուղագիծ է անցկացվում. Հովասափյան

1 Min Read
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 5 շենքերի սպասարկելու համար նոր կոյուղագիծ է անցկացվում` հաշվի առնելով բնակիչների բողոքները կոյուղագծի պարբերաբար դարձած վթարներից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։ Նրա խոսքով` գործող կոյուղագիծը միայն այս տարի 2-3 անգամ նորոգել են, բայց ոչ մի արդյունքի չեն հասել։
«Պլաստմասսե նոր խողովակ ենք տեղադրում 300 մմ տրամաչափով։ Փաստացի այս պահին մոտավորապես 250 բնակարանի խնդիր ենք լուծում»,- ասել է վարչական շրջանի ղեկավարը։
Այն հարցին, թե արդյոք կոյուղագիծը սկսել է վերանորոգման կարիք զգալ, քանի որ դրան են միացվել տարածքի նոր շենքերի կոյուղագծերը, Հովասափյանն ընդգծել, որ այս կոյուղագծին նոր շենքերի կոյուղագծեր չեն միացվել։
«Առաջացած խնդիրները նոր շենքերի կառուցումից չեն սկսվել։ Ուղղակի խողովակները տարիներով չեն փոխվել: Աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ կդժվարանամ նշել, բայց կփորձենք հնարավորինս արագ ավարտել գործը»,–ասել է նա։
Share This Article