Գազպրոմբանկի թողարկած «UnionPay» քարտերի սպասարկումը դադարեցվել է Թուրքիայում, ԱՄԷ-ում, Թաիլանդում, Հունգարիայում, Գերմանիայում, Կատարում, Ղազախստանում և Չինաստանում։ Ռուսական պետական «РИА Новости» լրատվական գործակալությունը հայտնում է նաև Իտալիայի, Ուրուգվայի, Արգենտինայի և Ինդոնեզիայի քարտապանների ունեցած խնդիրների մասին։
Որպես պատճառ՝ նշվում են ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները և Թուրքիայի նկատմամբ կիրառվող ճնշումները: Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Գազպրոմբանկի և նրա 6 օտարերկրյա դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ ԱՄՆ գանձապետարանի պատժամիջոցների ցանկում ընդգրկվելուց հետո Գազպրոմբանկը հաճախորդներին զգուշացրել է արտասահմանում «Union Pay» քարտերի հետ կապված խնդիրների մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում