Ի՞նչ կսովորեք դասընթացի ընթացքում
- Կծանոթանաք ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի աշխատանքներին,
- ձեռք կբերեք շների հետ աշխատելու տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ,
- կուսումնասիրեք շների վարքի և հոգեբանության հիմունքներ,
- կսովորեք շների վարժեցման նորարարական մեթոդներ։
Ի՞նչ կկարողանաք անել դասընթացի ավարտին
Դասընթացի ավարտին կկարողանաք իրականացնել մաքսանենգության առարկաների հայտնաբերման, մաքսային հսկողության ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներին ծառայողական շների մասնակցության ապահովման, ինչպես նաև ծառայողական շների ցեղատեսակային բազմացման, բնական և աշխատանքային հատկանիշների բարելավման աշխատանքներ։
Ովքե՞ր կարող են մասնակցել
Դասընթացին կարող են դիմել և մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, կենդանասեր և ֆիզիկապես պատրաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Ինչպե՞ս դիմել դասընթացին
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է hr@petekamutner.am էլեկտրոնային հասցեին ուղարկել պահանջվող փաստաթղթերը․
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
- անձնագիր ներկայացնելու դեպքում հանրային ծառայությունների համարանիշի պատճեն (կամ սոցիալական քարտի պատճենը կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճեն),
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
- աշխատանքային գրքույկի կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանքի պատճեն,
- արական սեռի անձինք պետք է ներկայացնեն նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն (բոլոր լրացված էջերը), կամ համապատասխան տեղեկանքի պատճեն,
- ինքնակենսագրություն (CV) (հղումը):
Փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից հետո ընտրված դիմորդները կանցնեն հարցազրույց և կմասնակցեն դասընթացին։
Ե՞րբ դիմել դասընթացին
Դասընթացին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը, ժամը՝ 18:00-ը ներառյալ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 095 52 00 67 կամ (010) 30 35 21 հեռախոսահամարներով: