Տասնամյակներ շարունակ երևանցիներին անհարմարություն պատճառող ու քաղաքի տեսքն աղավաղող մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները հեռացվում են: Ավան վարչական շրջանում այդպիսի 56 վահանակ ամբողջությամբ ապամոնտաժվել է:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ արտաքին գովազդի թույլտվություն ստանում են միայն այն տնտեսվարողները, որոնք հետևում են նոր չափորոշիչներին: 2024 թ. վարչական շրջանում 169 արտաքին գովազդ հեռացվել է, թույլտվություն է տրամադրվել 58-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում