Ե. Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ

1 Min Read

«Քոչար» մշակութային հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն: Ընդհանուր արժողությունը 500. 000 դոլար է:

«Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, IBIS հյուրանոցի ԿԱՐԻՆ սրահում (հասցեն՝ Հյուսիսային պողոտա 5/1) Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրավիրում են ձեզ՝ ներկայացնելու փաստեր։

Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։

Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։

Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»,-ասված է տարածած հայտարարության մեջ։

Կիսվեք այս հոդվածով