Հայ միլիարդատերերը՝ Forbes-Ի ցուցակում. ովքե՞ր են նրանք

2 Min Read

Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: 25 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը 2,1 տրիլիոն դոլար է՝ 2022 թ-ի համեմատ 200 միլիարդ դոլարով պակաս։
Պետք է նշենք, որ հոդվածում, այնուամենայնիվ, ընդգծված է հետևյալ միտքը. <<ԱՄբողջ միլիարդատերերի գրեթե կեսն ավելի աղքատ է, քան մեկ տարի առաջ>>։

Ամենահարուստների ցանկն, ի դեպ, գլխավորել է LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն՝ 211 մլրդ դոլար կարողությամբ։


Ովքե՞ր են 10 ամենահարուստ միլիարդատերերը. Forbes-ի 2023 վարկանշային ցուցակը


Բայց այս անգամ անդրադառնանք Forbes-ի հեղինակավոր հայերին: Եվ այսպես՝ ովքե՞ր են 9 ամենահարուստ հայերը՝ ըստ պարբերականի:
Մինչ բոլորին անդրադառնալը, նշենք, որ հանձին Ռուբեն Վարդանյանի՝ Forbes-ի ցուցակում այս տարի առաջին անգամ նշվել է Հայաստանը: 1,2 մլրդ դոլար կարողությամբ՝ Ռուբեն Վարդանյանը ցանկում զբաղեցրել է 2259-րդ հորիզոնականը:

Կարողության ամենամեծ աճ գրանցած միլիարդատերը ՏԱՇԻՐ ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանն է: 2022թ-ի համեմատ նա հարստացել է 1,6 մլրդ դոլարով և ցանկում զբաղեցնում է 1104-րդ հորիզոնականը:

Forbes-ի միլիարդատերերի ցանկում հայտնված 9 հայերից ամենահարուստը Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան)՝ 3.2 մլրդ դոլար կարողությամբ, և զբաղեցնում է ցուցակի 905-րդ հորիզոնականը։

Հայ մյուս միլիարդատերերի անունները, վստահաբար, շատերին է հայտնի՝

Ալբերտ Ավդոլյան՝ 2.2 մլրդ դոլար
Արտյոմ Խաչատրյան՝  2.1 մլրդ դոլար
Անդրեյ Անդրեև (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան)`2 մլրդ դոլար
Էդուարդո Էռնեկյան` 1.9 մլրդ դոլար
Նուբար Աֆեյան` 1.6 մլրդ դոլար
Քիմ Քարդաշյան՝ 1.2 մլրդ դոլար



10 ամենահարուստ մարդիկ՝ ըստ Forbes-ի


 

TAGGED:
Share This Article
2 Comments