ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

0 Min Read

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Տեղեկությունը հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ղազարյանը ներքին գործերի նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, մինչև նախարարության կազմավորումը 2020-ի հունիսի 8-ից եղել է ՀՀ ոստիկանության պետը:

Հիշեցնենք, որ արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։

Կիսվեք այս հոդվածով