ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՍՈՒՐՊԵՐՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՍՆԱՆԿ

1 Min Read

Ռուսաստանը դեռևս փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ ամերիկյան պատժամիջոցները չեն կարող էական վնաս հասցնել տնտեսությանը։

Այո՛, այստեղ կարևոր է՝ որ ոլորտի մասին է խոսքը։ Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ էական վնասներ են ստացել ռուսական բարձր տեխնոլոգիական և դրան հարակից ոլորտները։ Մասնավորապես, նկատենք, որ սնանկ է հայտարարվել « Տ-պլատֆորմա» ընկերությունը, որը համարվում է սուպերհամակարգիչներ արտադրող ռուսական խոշորագույն ընկերություն։

Դատարանը որոշել է, որ ընկերության միջոցները բավարար չեն մարելու համար պարտատերերի բոլոր պարտքերը։ Ավելին, ընկերության հիմնադիրը մեղադրվում է խոշոր չափերի վատնումների մեջ։ Համաձայն առկա տվյալների՝ ընկերության ղեկավարը ապօրինի կերպով ՌԴ ներքին գործերի նախարարությանը համակարգիչներ է մատակարարել մոտ 357 մլն ռուբլի ծավալներով։

Share This Article
6 Comments