Airbus-ը անօդաչու թռչող սարք ստեղծելու նոր ծրագրեր ունի

1 Min Read

Airbus-ը նախատեսում է իրագործել Zephyr անօդաչու թռչող սարքերի ծրագիրը։ Դրանք ամիսներ շարունակ կարող են սավառնել մոտ 70,000 ֆուտ (21,336 մետր) բարձրության վրա՝ որպես սովորական արբանյակների ավելի քիչ ծախսատար այլընտրանք: Հայտնում է Bloomberg-ը։

Անօդաչու սարքը կարող է կապ ապահովել բջջային հեռախոսներով, ինչպես նաև օգտագործվել հեռահաղորդակցության, ծովային հսկողության, սահմանային պարեկության, շրջակա միջավայրի փոփոխությունների չափման, անտառային հրդեհների և նավթի արտահոսքի տարածման մոնիտորինգի ոլորտներում:

Սարքն աշխատում է արևային էներգիայով։

Airbus SE-ն արտաքին ներդրումներ է փնտրում Zephyr ծրագրի համար՝ արագացնելու համար տեխնոլոգիայի առևտրայնացումը:

Ներդրողների որոնման համար ինքնաթիռ արտադրող ընկերությունը կօգտվի Morgan Stanley-ի ծառայություններից:

Share This Article
Թողնել մեկնաբանություն