ԱՄՆ արտահանումը սահմանափակելու՝ Ռուսաստանի որաշման հետևանքով ուրանի գինը բարձրացել է

1 Min Read

Հարստացված ուրանի ԱՄՆ արտահանման նկատմամբ ՌԴ կողմից  ժամանակավոր սահմանափակումներ մտցնելուց հետո, գինը ուրբաթ բարձրացել է․ հայտնում է Reuters-ը։

Մեկ ֆունտի դիմաց հարստացված ուրանի գինը հասել է 84 դոլարի։

Սրան զուգահեռ բարձրացել է նաև ուրան արդյունահանող ընկերությունների բաժնետոմսերը։

Ուրանի հարստացման համաշխարհային կարողությունների շուրջ 44%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, ԱՄՆ միջուկային վառելիքի ներմուծման մոտ 35%-ը նախկինում արտահանվում էր Ռուսաստանից:

Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել էր, որ երկիրը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հարստացված ուրանի արտահանման վրա։

 

Կիսվեք այս հոդվածով