Հայաստանյան արդյունաբերությունը՝ միջազգային ցուցահանդեսին

0 Min Read

BEE-TOGETHER թեթև արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդեսին, որը մեկնարկել է նոյեմբերի 12-ին Մոսկվայում, ներկայացված է նաև Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Մասնակցությունը հարթակին կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Թեթև արդյունաբերության արդիականացման» ծրագրի հետ համատեղ՝ ոլորտի գործարարների ներգրավմամբ։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք գործարար հանդիպումներ հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների միջև։

 

Կիսվեք այս հոդվածով