Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է աֆրիկյան երկրներ կատարված արտահանման ծավալների վերաբերյալ տվյալներ։ Ըստ հրապարակված տվյալների՝ 2024-ի 10 ամիսների ընթացքում աֆրիկյան երկրներ կատարված արտահանման ծավալը հասել է 15.1 մլրդ դոլարի։ 2023-ի համեմատ այդ ցուցանիշը աճել է 1.8%-ով։
Աֆրիկան կազմում է Թուրքիայի ընդհանուր արտահանման 7%-ը և այդ ցուցանիշով զբաղեցնում 6-րդ տեղը։ Թուրքիան ամենաշատ արտահանանումը կատարել է Եգիպտոս (2.87 մլրդդ դոլար), Մարրոկո՝ (2.5 մլրդ դոլար), Ալժիր (1.98 մլրդ դոլար), Լիբիա (1.95 մլրդ դոլար)։
Արտահանումը հիմնականում իրականացվել է հետևյալ ոլորտներում՝ քիմիական նյութեր ու ապրանքներ (2.5 մլրդ), հացահատիկ, ընդեղեն և մթերք (2.3 մլրդ), պողպատ (1.7 մլրդ), ավտոմոբիլային արդյունաբերություն (1.2 մլդ) և էլեկտրոնիկա (1.1 մլրդ):